«Հորդորում եմ՝ հնարավորինս արագ ազատվել մեքենաների մուգ թաղանթներից, որպեսզի վարորդական իրավունքից զրկվելու առաջ չկանգնեք»․ Արսեն Թորոսյան

Տեղի է ունենում ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ։ Ներկայացվեց նաև պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկը, որով նախատեսվում է կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար կնախատեսվի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով և տուգանային 2 միավորի կիրառում:

Արսեն Թորոսյանը հանդես եկավ ելույթով։

«Տուգանային բալի կիրառումը մինչ այս չկար և նաև դրա պատճառով էր, որ մենք հաճախ տեսնում էինք այդպիսի մեքենաներ, որոնց վարորդները երևի հարկ էին համարում, որ իրենք կարող են ամեն անգամ 25 հազար դրամ վճարել և շարունակել այդպես երթևեկել։ Հարգելի և սիրելի այդպիսի վարորդներ հորդորում եմ ձեզ հնարավորինս արագ ազատվել այդ ձեր մեքենաների մուգ թաղանթներից, որպեսզի վարորդական իրավունքից զրկվելու առաջ չկանգնեք»,-նշեց նա

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել