ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, հանձնաժողովը նախագահելու է ՀՀ պաշտպանության նախարարը։