Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:
Արթուր Սամվելի Մելիքյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 07-ին, Կոտայքի մարզի, Չարենցավան քաղաքում:
2008թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2011-2012թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
2012-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2014-2016թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2016-2020թթ.– Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2020-2023թթ.– Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2023-2024թթ.– Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: