Ադրբեջանական TV-ները Ստեփանակերտում մնացած մի քանի հայերից փորձում են քարոզչական նյութ ստանալ, ինչպես որ դա անում էին ժամանակին Բաքվում պահվող մեր ռազմագերիների դեպքում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Մուրադյանը։
«Մեկին խոսեցնում են, որ ասի, որ ադրբեջանցիներին որևէ վատ բան չի տեսել, չի հասկանում, թե հայերն ինչի են թողել բոլորով գնացել։ Կասկած չունեմ, որ այդ հայը չունի այլ տարբերակ, քան այդպես խոսելու։
Առհասարակ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ փորձում են իրենց պետության ռասիստական բնույթը կոծկել։ Բայց դե փաստերը ակներև են, հենց օրերս մարդասպանի ազատ արձակումը շատ խոսուն էր։
Թեման լռեցվեց մեր տեղեկատվական տիրույթի իշխանական սեգմենտի կողմից, բայց միևնույն է տեսանյութը, որտեղ մարդասպանն ասում է, որ Ալիևը տեր կկանգնի հայի արյուն թափող յուրաքանչյուր ադրբեջանցուն, շատ բնութագրական է այդ պետության համար»,-նշել է նա։