Նոր նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հա տարածք։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Պարզ է դարձել, որ նշված տարածքից շուրջ 5 հեկտարը տրամադրվել է Երևանի կենդանաբանական այգուն։ Առնվազն 36 հեկտար տարածք հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթական տարածքների ցանկում։ Հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ»,-նշվեց զեկույցում։