Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և համապատասխան գրառում արել սոցցանցերում:

«Այցելություն Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր.

Այսօր Հայաստանում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք փախել են իրենց երկրից՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նաև կից լուսանկարներ հրապարակել:

Ֆրանսիացի պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Image Image Image
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել