ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհված և տուժած մարդկանց ընտանիքներին։ Այս մասին նա գրել է իր X միկրոբլոգում:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-գրել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Վալենսիա քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել` քաղաքի բարձրահարկ շենքերում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո։