Փետրվարի 22-ին, 72 տարեկան հասակում մահացել է անվանի վիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունական կրթության ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը։
Նրա շնորհիվ հայրենիքի և արտերկրի բժշկական կենտրոններում իրենց պրոֆեսիոնալ մասնագիական գործունեությունն են ծավալում նրա աշակերտները։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։
Ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1952 թ., 18 հունվարի, ք. Երևան
Կրթություն
1980-1982 թ.թ. Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտ՝ կլինիկական օրդինատուրա
1976-1977 ինտերնատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ
1969-1976 թ. ԵՊԲՀ –ի բուժական ֆակուլտետ
1958-1968 թ․թ․. Երևան, Խ.Աբովյանի անվան N 2 միջնակարգ դպրոց
Աշխատանքային գործունեություն
2011 թ.-ից առ 2024թ․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունական կրթության ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
2012 թ. փետրվարից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պոլիկլինիկայի գծով փոխտնօրեն
2008-2012 թ․թ. պրոֆեսոր կոնսուլտանտ
1992- 2008 թ․թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, դոցենտ կոնսուլտանտ
2008-2011 թ․թ. այդ ամբիոնի պրոֆեսոր
1991-2008 թ․թ.Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասսիստենտ, այնուհետև դոցենտ
1986-1988 թթ․ ՍՍՀՄ Առողջապահության նախարարության կողմից գործուղվել է Ալժիրի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն, որտեղ եղել է Բորջ-Բու-Արրերիջ քաղաքի մարզային հոսպիտալի ավագ վիրաբույժ
1982-1991 թ.թ. Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
1977-1980 թ.թ. Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
1976-1977 թթ. Հոկտեմբերյանի (Արմավիրի) Կենտրոնական շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
Գիտական գործունեություն
1984 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2008 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
Պարգևներ
2011 թ․ պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր 20 տարի» Հոբելյանական մեդալով
2013 թ, ՀՀԱՆ պատվոգիր
2014 թ․ Երկրապահ Կամավորական միության պատվոգիր
Ամուսնացած է ունի մեկ որդի և 3 թոռ