2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստանն իր զինված ուժերը և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Արևելքում մեզ առաջինն արձագանքեց բարեկամ Հնդկաստանը, Եվրոպայի մեր գործընկերներից առաջինն արձագանքեց մեր բարեկամ Ֆրանսիան: Ֆրանսիայի արձագանքը և արդեն 1,5 տարվա համագործակցությունը Հայաստանի Հանրապետության համար ունի շատ կարևոր նշանակություն, մենք այն բարձր ենք գնահատում: 1,5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց գրանցել»,-նշել է նախարարը։