Գարիկ Գալեյանը «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է․

«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, մերժեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիռաված խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդությունը։ Վերջինս ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել