Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից արձագանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցին։ Նշել են, թե իբր Փաշինյանի խոսքերը նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։
Գրել են, թե խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիան բացասական ազդեցություն է ունենում։
Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։