Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Լիլիթ Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր երկրի ամենաառանցքային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Անկախության օրը ոչ միայն համապետական տոն է, այլ նաև Պետության և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության հանձնառության վերահաստատում:
Մեր երկրի անկախությունն առհավետ մեծագույն արժեք է, պետականության հիմնասյունը և ժողովրդավարության ապահովման երաշխիքը, որը պաշտպանելն ու ամրապնդելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: