Հայաստանը Ռուսաստանին պաշտոնական պարզաբանումներ չի տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պարզաբանումներ են պետք, մանրամասներն է պետք հասկանալ»,-նշել է նա։
Ավելի ուշ Պեսկովը ТАСС-ին հյատնել է, որ Պուտինը դեռ շփումներ չի ունեցել Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին հայտարարությունների ֆոնին:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
Կազմակերպությունից հայտնել են, որ ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել։