Ոչ ոք չի կարող քննադատվել իր բանակի կարողությունները ավելի զարգացնելու համար, այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։
«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը:
Այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:
Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների:
ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,-ասաց Ֆրանսիայի ԶՈւ նախարարը։
Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ Փարիզ այցի ժամանակ ստորագրվել է վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության հեռանկարները․ «Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի»։