ՀԱՊԿ-ը Երևանից դիմում չի ստացել

«ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել»,-РИА Новости-ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

«ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն», – РИА Новости-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել