Ինչպիսի՞ բողոքով չեք կարող դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Մարդու իրավունքների պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:

Բողոքը պետք է Պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:

Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում:

Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել