Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են`
կենդանական աշխարհի վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազայի ստեղծումը,
պետական մոնիտորինգի իրականացումը.
պետական հաշվառման իրականացումը և պետական կադաստրի վարումը.
կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության ձևերի ու մեթոդների մշակումը.
կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ձևերի ու մեթոդների մշակումը.
հազվագյուտ և անհետացող կենդանիների վերարտադրության կազմակերպումը:
Կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են` պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է լիազորված մարմինը:
Լիազորված մարմնի համաձայնությամբ` կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պատվերով:
Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են`
գիտահետազոտական հիմնարկները.
բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
իրավաբանական անձինք.
համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք: