Ուղղիչ գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը արյան թրոմբն է։ Այս մասին Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունից հայտնել են RT-ին։
Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը Новой газета-ի հետ զրույցում նշել է, որ նրան փետրվարի 14-ին է այցելել․ «Ալեքսեյ Նավալնիի ընտանիքի որոշմամբ ես ընդհանրապես ոչինչ չեմ մեկնաբանում։ Չորեքշաբթի օրը Ալեքսեյին այցելել եմ։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ էր»։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի մահը։
«Այս առումով կա որոշակի կանոններ, որոնցով առաջնորդվում է քրեակատարողական ծառայությունը։ Մահվան պատճառը պետք է որոշեն բժիշկները»,-նշել է Պեսկովն ու հավելել, որ Պուտինին տեղեկացրել են Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։