AMCA-ն կազմակերպել է Vis Moot միջազգային դատախաղի փորձնական տարբերակը, ֆինանսավորելու է ԵՊՀ թիմի մասնակցությունը

Արբիտրաժի և հաշտարարության հայատանյան կենտրոնը (AMCA) փետրվարի 10-ին հյուրընկալել է Vis Moot միջազգային դատախաղի հայաստանյան թիմերին` փորձնական դատախաղ կազակերպելու նպատակով։

Արդեն 31 տարի անընդմեջ իրականացվող Vis Moot դատախաղը արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր դատախաղն է, որը համախմբում է մասնագիտական հանրույթին, ներգրավում ոլորտի իրավաբանների, հեղինակավոր պրոֆեսորների և ուսանողների։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որպես ոլորտում մշակույթ ձևավորող կազմակերպություն, կարևոր է համարում այս դատախաղի կազմակերպումը՝ Հայաստանում արբիտրաժի զարգացման ու տարածման համատեքստում։

Ընկերական խաղին կհաջորդի միջազգային համալսարանների թիմերի հետ դատախաղը, որը տեղի կունենա մարտին՝ Վիենայում։

Հայաստանից ներկայացված է 3 թիմ՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Հայաստանում ամերիկյան համալսարանը։ AMCA-ն ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։

Դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարններ, 4000 ուսանողներ և մոտ 2000 արբիտր։ Դատախաաղերի առանձնահատկությունը փորձնական դատախաղերի իրականացումն է, որոնք տարբեր երկրներում անկացվելով՝ նպաստում են տվյալ երկրում արբիտրաժի զարգացմանը։

Այս տարի դատախաղի խնդրի նկատմամբ կիրառվում են Առևտրի Միջազգային պալատի (International Chamber of Commerce) ընթացակարգային կանոնները: Հաշվի առնելով նշվածը՝ Պալատի հայկական կոմիտեն, ի դեմս կոմիտեի Արբիտրաժի հանձնաժողովի, հետևել է Հայաստանում ընկերական խաղերին և խոսնակներից Էրիկ Մանուկյանին (Երևանի պետական համալսարան) ցուցաբերած լավ խաղի համար շնորհել է նվեր՝ կոմիտեին մեկ տարվա անդամակցության տեսքով, իսկ խոսնակներից Անահիտ Ալոյանը (Երևանի պետական համալսարան) ստացել է ամենաբարձր միավորները՝ բանավոր ներկայացուցչության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել