Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է, այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը:
Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։
Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար: