Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 08:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկր վարչական շրջանի Հ.Էմին, Քեռու, Բարբյուս, Սևոստոպոլյան, Համո Սահյան, Հակոբյան փողոցների ջրամատակարարումը:

Փետրվարի 12-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Զ.Սարկավագ 72-173/3 շենքերի, 2Ն 1, 73-175 տների, Հր.Աճառյան 37-63 շենքերի, 4/10, 37/4-99/2 տների ջրամատակարարումը:

Փետրվարի 12-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Արա 1, 2 թաղամասերի, Արցախի 1, 2, 3, 6 փողոցների Արցախի փ. 1 նրբանցքի, Գիտավան, Գիտավան-2, Եղբայրության, Երջանկության, փողոցների, Նարեկ 1 թաղ. 1, 2, 3, 5 փողոցների, Տիգրան Մեծ փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 12-ին ժամը 10:20-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի ջրամատակարարումը:

Փետրվարի 12-ին ժամը 10:15-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Վագանցի Փոքր Թաղ., 1 Բնակ. Թաղ., Մեժլումյան, Ադելյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել