Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:
«Եթե մենք հանցանք ենք գործել՝ մեր հանցանքը եղել է հետևյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել, որովհետև վերջին 20 տարում ընդդիմության կարգավիճակում, թե՛ իշխանության կարգավիճակում, թե՛ նույնիսկ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու կարգավիճակում ում տեսել ենք, որ տուն մտել ենք, ում օջախ մտել ենք, մի կտոր հաց կիսել ենք, թե մի կտոր հաց չենք կիսել, էդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը։ Դուք կվկայեք դրա մասին։ Միայն հիմա չէ 2020 թվականից հետո էլ, առաջ էլ։ Ես հիշում եմ՝ 90-ականների վերջից։ Այսինքն սա մեզ պետք է հստակ լիներ, որ սա ժողովրդի ուղերձն է։ Ժողովուրդը ինքը իշխանության, կառավարության գործատուն է։ Ինքը պատվիրում է, թե կառավարությունն ինչ պետք է անի։ Եվ, եթե մենք բավարար չափով մեր ժողովրդի հետ կապված լինեինք, հասկանայինք նրան, մենք կհասկանայինք, որ նա էդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Հիմա ո՞րն է մեր հանցանքը։ Մեր հանցանքը հետևյալն է, որ մենք այդ ուղերձը չենք ընկալել բավարար խորությամբ և այդ ուղերձը չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու՝ ժողովուրդ ջան, մենք հասկացանք, որ դուք խաղաղություն եք պատվիրում մեզ, խաղաղության հասնելու համար պետք է անել այս, այս, այս և այս։ Այս բոլոր «այս»-երը լինելու են անահավոր տհաճ բաներ, ահավոր ծանր բան»,-ասել է վարչապետը։