Վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 8-10 ատիճանով: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ.

Արարատում հասնելով +17.0°C (2021թ.՝ +16.0°C),

Արմավիրում հասնելով +15.5°C (1979թ.՝ +15.2°C),

Բագրատաշենում հասնելով +21.0°C (1966թ.՝ +18.5°C):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել