Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով. պարզաբանում

Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք.

Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից , որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է նոր տարածք առանձնացնել, որտեղ զերծ կմնանք այդչափ փոշուց և նկարների վնասվելուց։
Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել