««Գոյ»-ի տարածքում գործել է Մայր թատրոնի ստուդիան․ այդ միավորը պոկվել և տրվել է ուրիշ թատրոնի»․ Արմեն Էլբակյան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Գոյ» թատրոնի միացմանը Մայր թատրոնին։

Նա հիշեցրեց, որ նախկինում ներկայիս «Գոյ»-ի տարածքում գործել է ակադեմիական թատրոնի ստուդիան, որտեղ դասախոսել են անվանի մտավորականներ։

«Այդ ամենից հետո Սունդուկյանի թատրոնի այդ միավորը պոկվում է և տրվում ուրիշ թատրոնի («Գոյ»-ին-խմբ․): Վաղն էլ կարող են մի 7-8 թատրոն պոկեն, բերեն դնեն այստեղ։ Ստեղ էլ կարելի է թատրոն անել, ինչու չէ»,-իր խոսքում նշեց Արմեն Էլբակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել