Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց, սակայն չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը։
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ Փոստանջյանը չի մասնակցել ավագանու 42 քվեարկություններից և ոչ մեկին, նաև՝ ներկա չի եղել ավագանու կամ հանձնաժողովի որևէ նիստի։
Փոստանջյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ էր 31, դեմ՝ 2 ավագանի։