Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը չընդունվեց։
Նախագծին կողմ էին քվեարկել ավագանու 32 անդամ, մինչդեռ անհրաժեշտ էր 33 ձայն։
«Չնայած ՔՊ «Հանրապետություն» կուսակցությունների ջանքերին, ես շարունակում եմ մնալ Երևանի ավագանու անդամ և շարունակելու եմ իմ պայքարը այս իշխանությունների ապօրինությունների դեմ։ Ամեն ամօրինության համար պատասխան տալու ժամանակը գալու է»,-նշել է նա։