STEM ոլորտում կանանց հնարավորությունների ընդլայնում. Բրիտանական խորհրդի կրթաթոշակային ծրագիր

Բրիտանական խորհրդի «Կանայք STEM ոլորտում» ծրագիրը կրթաթոշակներ է տրամադրում տաղանդավոր կին գիտնականներին՝ մագիստրոսական որակավորում ստանալու համար Մեծ Բրիտանիայում՝ նպաստելով կարիերայի հաջողություններին գլոբալ մակարդակով: Այս տարի ծրագիրը տրամադրում է 25 կրթաթոշակ 12 երկրներում, ներառյալ Հայաստանը՝ ապահովելով բազմազան դասընթացներին հասանելիություն և տրամադրելով նաև համապարփակ առավելություններ, ինչպիսիք են ուսման վարձն ամբողջությամբ վճարելը, ամսական կենսական կրթաթոշակները, դեպի Մեծ Բրիտանիա վերադարձի թռիչքների տոմսերի փոխհատուցումը և վիզայի ու առողջության ապահովագրության վճարները:

Բրիտանական խորհրդի «Կանայք STEM ոլորտում» ծրագիրը տաղանդավոր կին գիտնականներին տրամադրում է կրթաթոշակներ՝ հնարավորություն տալով նրանց ստանալ համաշխարհային մակարդակի հետդիպլոմային որակավորում Մեծ Բրիտանիայում: Այս ծրագիրը կրթաթոշակառուներին հնարավորություն է տալիս հասնել կարիերայի հաջողությունների ինչպես իրենց հայրենի երկրներում, այնպես էլ միջազգային հարթակում:

Բրիտանական խորհուրդն այս տարի 25 կրթաթոշակի համար 900 000 բրիտանական ֆունտ է տրամադրում մի շարք երկրների, այդ թվում նաև Հարավային Կովկասի կրթաթոշակառուներին: Ծրագիրը հասանելիություն է տրամադրում 67 մագիստրոսական (MSc) ծրագրի բազմազան ընտրությանը Մեծ Բրիտանիայի հինգ նշանավոր համալսարաններում՝ Բրեդֆորդի համալսարանումՔրանֆիլդի համալսարանում, Գլազգոյի համալսարանումՍենթ էնդրյուսի համալսարանում և Սթիրլինգի համալսարանում: Իրենց դասընթացներն ավարտելիս կրթաթոշակառուները վերադառնում են տուն իրենց երկրներում STEM ոլորտին նպաստելու համար՝ փոխանակվելով Մեծ Բրիտանիայի հետ արժեքավոր կապերով և փորձով:

Նախագծված լինելով որպես հնարավորություն նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել սովորելու արտերկրում, ծրագիրն առաջնահերթություն է տալիս այն դիմորդներին, ովքեր առանց այս կրթաթոշակի չէին կարողանա կրթություն ստանալ արտերկրում: Ընդգծելով հավասարությունը, բազմազանությունը և ներառականությունը՝ ծրագիրը ողջունում է ցանկացած տարիքի կանանց հայտերը: Բացի այդ, դիմորդները պետք է բավարարեն կոնկրետ համալսարանական դասընթացի ընդունելության պահանջները՝ ներառյալ համապատասխան բարձրագույն կրթություն ստանալը:

2024-2025 ուսումնական տարվա «Կայանք STEM ոլորտում» ծրագրի կրթաթոշակառուները կունենան համապարփակ նպաստներ, որոնք կընդգրկեն ուսման ամբողջական վճարները, ամսական կենսական կրթաթոշակները, դեպի Մեծ Բրիտանիա վերադարձի թռիչքների տոմսերի փոխհատուցումը, վիզայի և առողջության ապահովագրության վճարները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում IELTS թեստի գումարի փոխհատուցումը: Լրացուցիչ աջակցությունը ներառում է ուսման հետ կապված այնպիսի ծախսերի վճարում, ինչպիսիք են անհրաժեշտ ճանապարհորդությունը դասընթացի շրջանակներում և նյութերի տրամադրում։

Հայտերը կարելի է ներկայացնել անմիջապես ցանկալի դասընթացներն առաջարկող յուրաքանչյուր համալսարանի միջոցով։ Դիմորդները կարող են այցելել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կայքը հասանելի կրթաթոշակների ամբողջական ցանկին հասանելիություն ստանալու համար՝ սկսած 2024 թվականի հունվարի վերջից: Ծրագրի համար կրթաթոշակառուների հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը:

«Կանայք STEM ոլորտում» ծրագիրն ընդգծում է Բրիտանական խորհրդի հանձնառությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով ավելի ներառական և բազմազան գլոբալ STEM համայնքին: Վերջին երեք տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ են շնորհել ավելի քան 300 կանանց ամբողջ աշխարհում, ինչը կազմում է 13 միլիոն բրիտանական ֆունտը գերազանցող ներդրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել