Պլանային ջրանջատում կլինի Երևանում և Կոտայքի մարզում փետրվարի 7-8-ը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: