Սևանից դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Սևանից դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Փետրվարի 6-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնահյուսի հետևանքով Սևանից դեպի Դիլիջանի թունել ընկած ճանապարհահատվածը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ժամը 19:18-ի դրությամբ երթևեկությունը երկողմանի վերականգնվել է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել