Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երևան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հայտարարությունում։