2024թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջեւ, որին ներկա էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանից։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը:
ԱՀ նախագահը ներկայացրեց Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՅ Դաշնակցության եւ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները»։