Ինչպե՞ս տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին

Ինչպե՞ս տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հարգելի՛ հայրենակիցներ,  եթե ուզում եք ստուգել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/  հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ https://rb.gy/ls8fqv։

Համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցությունների կարգավիճակը (միանվագ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել