Անօթևան կնոջ կարիքները գնահատվել և անհրաժեշտ ծառայություններ առաջարկվել են դեռևս նախորդ տարվանից․ ԱՍՀՆ

Իսակովի պողոտայում գտնվող, լուսանկարում պատկերված անօթևան կնոջ կարիքները Միասնական սոցիալական ծառայության կողմից գնահատվել և անհրաժեշտ ծառայություններ առաջարկվել են դեռևս նախորդ տարվանից։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 տեղեկացնում ենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, լուսանկարում պատկերված անօթևան կնոջ կարիքները Միասնական սոցիալական ծառայության կողմից գնահատվել և անհրաժեշտ ծառայություններ առաջարկվել են դեռևս նախորդ տարվանից։ Քաղաքացին նախկինում բնակվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի կացարանում (որտեղ ժամանակավոր կեցության ծառայություններ են մատուցվում անօթևան անձանց՝ պետության համաֆինանսավորմամբ), սակայն դուրս է եկել հաստատությունից և հրաժարվում է վերադառնալ:

Քաղաքացին Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից ստացել է մասնագիտական խորհրդատվություն իր առողջական խնդիրներով պայմանավորված անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու՝ պոլիկլինիկա ներկայանալու և տարածքային կենտրոն ուղեգրվելու վերաբերյալ, ինչից ևս հրաժարվել է։

Միաժամանակ հայտնում ենք, որ և՛ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների կողմից, և՛ քաղաքացիների արձագանքների միջոցով պետությունը շարունակում է մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին առաջարկել անհրաժեշտ խնամքի ծառայություններ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում, ցերեկային հաստատություններում, անօթևանների կացարանում։ Սակայն եթե քաղաքացին հրաժարվում է առաջարկված ծառայություններից, ապա պետությունն իրավասություն չունի վերջինիս կամքին հակառակ՝ նրան տեղափոխել որևէ հաստատություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել