Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը իրազեկում է․
«Այսօրվանից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Կատարված փոփոխությունների արդյունքում, ի թիվս այլնի.
Ներդրվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը,
Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող մի շարք հարցերի քննության համար ներդրվել է գրավոր ընթացակարգ,
Ներդրվել է դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կառուցակարգ,
Սահմանվել է խափանման միջոց գրավի մուծման եռօրյա ժամկետ, իսկ դրա չկատարումը սահմանվել է որպես մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու հիմք,
Սահմանվել է մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու կառուցակարգ,
Սահմանվել է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունները դատախազի կողմից հետ վերցնելու կառուցակարգը և իրավական հետևանքները»: