Փետրվարի 8-ին հանրապետությունում քամիները կդադարեն

Ինչպես և կանխատեսվել էր փետրվարի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ, Ամբերդում հասնելով 35մ/վ, Պուշկինի լեռնանցքում՝ 34մ/վ, Ստեփանավանոմ, Ճամբարակում՝ 28մ/վ, Մարտունիում, Գորիսում՝ 23-24մ/վ, Օձունում, Մասրիկում, Ամասիայում՝ 19-20մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետությունում փետրվարի 7-ին քամու ուժգնացումն առանձին հատվածներում կպահպանվի մինչև 15-20-մ/վ արագությամբ։

Հիշեցնում ենք, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 6-7-ին սպասվում է գետնաբուք:

Փետրվարի 8-ին հանրապետությունում քամիները կդադարեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել