«Օրենքի առջև հավասար են բոլոր»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և նույն գործի շրջանակներում այլ անձանց կալանավորմանը։
Դիտարկմանը, թե կալանավորված են երկու կանայք, ովքեր ունեն անչափահաս երեխաներ` Արփինե Սարգսյանն ասել է, թե սեռով պայմանավորված տարբեր օրենսդրական կարգավորումներ մտածելը օրենքի առջև հավասարության կոմպոնենտով արդեն խտրական մոտեցում է:
«Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքն անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա, անկախ սեռից, դատարանն իրավասու է դա կիրառել», – նշել է նա: