Ցավով տեղեկացա ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանի մահվան մասին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու 7-րդ գումարման Ազգային ժողովում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,-նշել է նա:
Նշենք՝ այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry, Nissan March և Ford Transit մակնիշների ավտոմեքենաները:
1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն: