Քաղաքապետարանի առաջարկվող տրանսպորտային սակագնային պլանից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ինքս էլ այդ խմբում եմ, քանի որ յուրաքանչյուր օր աշխատանքի եմ գնում և այնտեղից վերադառնում տրոլեյբուս+մետրո ձևաչափով։
Մեզ հետ ունեցած հպանցիկ զրույցի ժամանակ ասվել էր, որ տրոլեյբուսի ուղևարձը չի կարող նախկինի պես 50% էժան լինել, քանի որ նոր էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տալիս։
Իսկ տրոլեյբուսով երթևեկողները լավ գիտեն, որ տրանսպորտի այդ տեսակը նաև սոցիալական հարց էր լուծում …
Այս` վատ մտածված սակագնային բորշչը տապալել է պետք։
Նոր համակարգի մշակումը պահանջում է շատ ավելի լայն շերտերի հետ քննարկումներ, բազմակողմ ուսումնասիրություններ, այլ ոչ հապճեպ նախագծերի դակում»,-նշել է նա։