Iravaban.net-ն աշխատանքի է հրավիրում մոնտաժողի

Iravaban.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ մոնտաժողի պաշտոնի համար (լրիվ օր):

Պահանջվող հատկանիշներ`

  • Աշխատանքի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մոնտաժի ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի, անգլերենի կամ այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
  • Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Տեսա/լուսանկարահանելու օպերատորական աշխատանքի փորձառությունը, ինչպես նաև AI-ի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն:
  • Ստեղծագործական միտք։

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2024թ-ի փետրվարի 22-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Մոնտաժող»:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել