Iravaban.net-ում լրագրողի թափուր աշխատատեղ կա

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban.net լրատվական կայքում առկա է դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրողի թափուր հաստիք (համատեղել հնարավոր չէ):

Պարտականություններ`

  • Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
  • Ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
  • Հարցազրույցների պատրաստում,
  • Օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
  • Ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող հատկանիշներ`

  • Լրագրողի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ընդհանուր, ոչ միայն դատաիրավական),
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի, անգլերենի կամ այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու ցանկություն,
  • Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
  • Լուսանկարհանման, տեսանկարահանման և մոնտաժի իմացությունը կդիտվի առավելություն:

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված`  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագրում գրելով «Լրագրող»:

Նշենք, որ ընտրված մասնակիցներն անցնելու են փորձաշրջան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել