Ես նախարարությանը սիրային նամակների մասին չէի հարցրել․ Գեղամ Մանուկյանը՝ Ժաննա Անդրեասյանին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ, բայց պատասխան չի ստացել, քանի որ նախարարությունից նշել են, որ չեն կարող տեղեկություն տալ, որովհետև խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունն այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցության։

«Ես կրթության նախարարությանը սիրային նամակաների մասին չէի հարցրել։ Ես հարցրել էի՝ մի նամակի մասին, որը պաշտոնապես իբր մուտք է գործել ձեր նախարարություն»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել