Դատավոր Սլավիկ Թորոսյանի լիազորությունները կդադարեցվեն՝ տարիքը լրանալու հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 5-ին որոշում է ընդունել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ՝ տարիքը լրանալու հիմքով։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանի 65 տարին 2024 թվականի փետրվարի 9-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի փետրվարի 9-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել