«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ փողոցի ջրամատակարարումը:
Փետրվարի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2,4,11 փողոցների և 11փ նրբանցքի ջրամատակարարումը:
Փետրվարի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Նորքի 6 զանգված Շոպրոն, Լյուքսեմբուրգ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 6-ին ժամը 9:00-14:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:
Փետրվարի 6-ին ժամը 10:15-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Արաքսաշեն, Գործարանային և Կառուցողներ փողոցների ջրամատակարարումը:
Փետրվարի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-5 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: