Կալանավորվել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից ևս մեկը

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։

Պաշտպանի խոսքով՝ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ։

«Վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը»,- գրում է Ներսիսյանը։

Փաստաբանը հույս ունի, որ նախաքննական մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացնի:

Նա, միաժամանակ, հայտնում է, որ բողոքարկելու են խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել