Տիգրան Ավինյանը՝ Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին

Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել