Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օրերս այցելել է Բաքվում պահվող հայ գերիներին, հայտնում են ԿԽՄԿ պատվիրակությունից։
Նշվում է, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։
Նշենք, որ Բաքվում են պահվում նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը: