45-ամյա տղամարդու մոտ զենք-զինամթերք և դանակներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 2-ին Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 45-ամյա տանտիրոջը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, 3 պահեստատուփ՝ լիցքավորված ընդհանուր 14 փամփուշտով, 3 ծալովի դանակ, 1 բազմաֆունկցյոնալ դանակ՝ 5,5 սմ շեղբի երկարությամբ, դիմակ: 45-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել