Գազայում զոհերի թիվը գերազանցել է 27,300-ը

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27 հազար 365-ի, վիրավորների թիվը՝ 66 հազար 630-ի: Այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսրայելում էլ, ըստ իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել