Հայաստանում տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 8143 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է և տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը»։
«Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել»,– ասված է հաղորդագրությունում։